Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակել է այդ մասին որոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ Սահմանադրական դատարան։

«2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,- նշված է որոշման մեջ:

Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Այն Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում կտեղադրվի օրենքով սահմանված ժամկետում։

Добавить комментарий

From the author