2020

Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցն է

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ուղիղ 4 տարի առաջ` 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով անցավ հարձակման։ 

Այդ օրվանից ադրբեջանական ԶՈՒ-ն Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, վարձկանների ներգրավմամբ սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը:

Հայաստանում ու Արցախում այդ օրերին զորահավաք էր: Բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենի հողը, տունն ու ընտանիքը:

Կենաց-մահու կռիվը տևեց 44 օր: Այդ ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Թիրախավորվեցին Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությունը, ենթակառուցվածքները: Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և դրա ամբողջ ընթացքում սիրիացի հազարավոր վարձկան-ահաբեկիչներ տեղափոխվեցին Ադրբեջան և ուղարկվեցին արցախյան ռազմաճակատ։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի Հանրապետության մնացած տարածքի անվտանգության պահպանությունն անցավ ռուս խաղաղապահներին:

Պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցել է շուրջ 4000 զոհ, կան անհետ կորածներ և գերիներ։

 

Добавить комментарий

From the author