90

Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Գլոբալ առումով դրանք Իրանի հետ առնչվող և, մեծ առումով, Իրանի դեմ գործողություններ են, որոնք բոլոր առումներով իրենց ազդեցությունն են թողնելու Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա:

Պատահական չէ, որ Իսրայելի` միանգամից մի քանի երկրների տարածքում իրականացվող ռազմական օպերացիաների ֆոնին Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմատեխնիկական նոր գործարք է կնքում, իսկ ադրբեջանական քարոզչական մեքենան նոր ակտիվություն է հաղորդում հակաիրանյան քաղաքականությանը:

Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ իսրայելական տարբեր բնույթի և մասշտաբի օպերացիաների հարթակ է, որտեղից տարբեր շրջափուլերում հետախուզությունից մինչև կոնկրետ գործողությունների նախապատրաստման պրոցեսներ են գեներացվել, և այն առավել վտանգավոր բնույթ կստանա Իրան-Իսրայել հարաբերությունների ուղիղ առճակատման պայմաններում:

Իսկ ներկայումս իրադրությունն առանց չափազանցության պայթյունավտանգ է:

Մեր ռեգիոնում պրոցեսները կտրուկ արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյուն կլինի:

Իսկ թե դա ուղիղ առումով ինչպես կարտացոլվի Հայաստանի վրա, կամ ով, ինչպես մեզ կներքաշի դրանում, կապված է մեծ թվով գործոններից»:

Добавить комментарий

From the author