2

Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Sputnik Արմենիա» Ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի երկրպագուները Վալանսում հարձակվել են ֆրանս-հայկական Homenetmen ակումբի ֆուտբոլիստների վրա։ Տեղեկությունը հայտնում է Nouvelles d ' Arménie-ն:

Սեպտեմբերի 29-ին Վալանսում կայացած խաղի ընթացքում հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով: Հաշվից դժգոհ ֆրանս-թուրքական թիմի երկրպագուները վազել են խաղադաշտ և դանակներով հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա։

Նրանք բղավել են` հնչեցնելով ռասիստական և հակահայկական վիրավորանքներ։

Ոստիկանությունը միջամտել է, խաղը դադարեցվել է: Մի քանի տուժած խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց:

Добавить комментарий

From the author