դետք

Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսը փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել է Իսրայելի կողմից Բեյրութում «Հիզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլահի սպանության մանրամասները։  Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ Իրանի խորհրդարանը մտադիր է Իսրայելի գործողություններին արձագանքելու միջոցների վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Նիստի ընթացքում Իրանի օրենսդիրները քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները։

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Նադերին հայտնել է, որ փակ նիստն անցկացվել է Նասրալլահի և շարժման մի քանի այլ հրամանատարների սպանության հանգամանքները հետաքննելու համար։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում օրենսդիրները առաջարկություններ են արել, թե ինչպես վրեժ լուծել Իսրայելից։

Նշենք, որ նախորդ շաբաթ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նույնպես նիստ է անցկացրել Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով։


 

Добавить комментарий

From the author