asdxc

ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանը պատրաստ է ապահովել մարդկանց եւ բեռների փոխադրումների անվտանգությունն իր տարածքում։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Վարչապետը հատկապես ընդգծել է, որ պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ մի ինչ-որ փաստաթղթում մի ժամանակ համաձայնել է այն բանին, որ երրորդ երկրները պետք է ապահովեն հաղորդակցությունների անվտանգությունն իր տարածքում, իրականության խեղաթյուրում են։ Նույնը վերաբերում է ինչ-որ մեկնաբանություններին այն մասին, որ Հայաստանն ինչ-որ տեղ երբեւէ համաձայնել է իր ինքնիշխանության ինչ-որ սահմանափակման տարածաշրջանային հաղորդակցությունների առիթով։ Նման բան չի եղել, եւ դա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է, հայտնել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի պարտավորությունը միանշանակ է՝ երաշխավորել բեռների եւ փոխադրամիջոցների անվտանգությունն իր տարածքում, եւ մենք դա երաշխավորում ենք։

 

Добавить комментарий

From the author