detq

Էրդողանն Իսրայելին մեղադրել է տարածաշրջանային հակամարտությունները «որպես պատրվակ» օգտագործելու մեջ

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրն Իսրայելին մեղադրել է տարածաշրջանային հակամարտությունները որպես պատրվակ օգտագործելու համար՝ «արդարացնելու իր բռնազավթման և ընդլայնման էսկալացիան», հայտնում է «Anadolu»-ն։

«Ինչպես անցյալ դարասկզբին, մեր տարածաշրջանում սահմաններ գծելու նենգ ծրագիրն արյամբ իրականացվեց»,- Ստամբուլում իշխող կուսակցության միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի իմպերիալիստական ծրագրերը։

Նշելով, որ Իսրայելի հղումները ՀԱՄԱՍ-ին, «Հիզբոլլահին», Եմենին, Սիրիային և Իրանին «ընդամենը պատրվակ են», Էրդողանը հավելել է. «Իսրայելի կառավարությունն ամեն օր նոր պատրվակներ է բերում՝ օրինականացնելու իր օկուպացիայի և ներխուժման քաղաքականությունը»:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ արևմտյան երկրներն անտեսում են Իսրայելի գործողությունները «Հոլոքոստի» համար իրենց մեղավորության պատճառով։ Նա Իսրայելի անվերապահ կողմնակիցներին կոչ է արել գործել «ռացիոնալ» և դադարեցնել վերջինիս գործողությունները:

«Հակառակ դեպքում, Իսրայելի արյունարբու կառավարության բորբոքած կրակը կվառի ոչ միայն այս շրջանը և այստեղ ապրող մարդկանց, այլև ձեզ»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուրը՝ «NEWS. am»

Добавить комментарий

From the author