Բայրամովը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Այցի շրջանակում, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Բայրամովը ելույթ է ունենալու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, ինչպես նաև մասնակցելու է բարձր մակարդակի հանդիպումներին։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ «դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»։
Добавить комментарий