
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգում չընդգրկված նախագծերի շարքում է:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024 թվականի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել:
Նախագծի հիմնական զեկուցողը Մհեր Գրիգորյանն է:
Добавить комментарий