Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանը մտադիր է Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ ​​​​​​​«Դիմադրության պայմանագիր» կնքել

Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնագիր է մշակում, որը կարող է կնքվել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ համաձայնագիրը կկոչվի «Դիմադրության պայմանագիր», որին կարող են միանալ ոչ միայն պետությունները, այլև ազատագրական շարժումները։ Այն ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական բնույթի օգնության տրամադրում:

Գործողությունները համակարգելու և վարժանքներ անցկացնելու համար նախատեսվում է ստեղծել օպերատիվ շտաբ։ Առաջարկվում է պարտականությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերապահել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։

Ռուսական լրատվամիջոցը համաձայնագրի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում, իսկ իրանական ԶԼՄ-ներն այս մասին առհասարակ ոչինչ չեն նշում։

 

Добавить комментарий