Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանը հակահարված կտա Իսրայելի ցանկացած թշնամական գործողության․ ԻՀՊԿ հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը հակահարված կտա Իսրայելի ցանկացած թշնամական գործողության։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Հավաստիացնում ենք Իրանի ազնիվ և հերոսական ժողովրդին, որ մենք կպահենք դիմադրության ճակատը, հատկապես Լիբանանում ու Պաղեստինում, և ուժով, ամրությամբ ու վճռականությամբ հակահարված կտանք թշնամիների ցանկացած ագրեսիային և գազանաբարո սիոնիստական ռեժիմին՝ տարածաշրջանի կատաղի ամերիկյան շանը»,- ասել է նա։

Հոսեյն Սալամին շեշտել է՝ Իսլամական Հանրապետության հրթիռային հարվածն Իսրայելին արյան վրեժ էր՝ իսլամական դիմադրության առաջնորդների սպանության համար։


 

Добавить комментарий