Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրված նախագծերը մշտական վերահսկողություն են պահանջում․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Հոկտեմբերի 8-ին Կրեմլի մեծ պալատում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան բավականին նկատելի դարձավ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարած պետական այցից հետո»,- Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։
Ըստ վերջինիս՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրված նախագծերը մշտական ուշադրություն և վերահսկողություն են պահանջում։
Добавить комментарий