Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանում պատգամավորները երկրի ԱԽ-ին հորդորել են թույլ տալ միջուկային զենք ստեղծել

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հորդորել են թույլատրել միջուկային զենք ստեղծել Իսրայելի սպառնալիքների պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Այսօր միջազգային ոչ մի կազմակերպություն և անգամ եվրոպական ու ամերիկյան պետությունները չեն կարող վերահսկել Իսրայելին։ Սրա հիման վրա մոտ 39 խորհրդարանական նամակ է գրել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և ստորագրել այն՝ առաջարկելով վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինը»,- հայտարարել է Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Հասան-Ալի Էհլյակին։

Իրանի պաշտպանական դոկտրինը, հետևելով երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվային, արգելում է միջուկային զենք ստեղծել՝ դրա արտադրությունը համարելով իսլամին հակասող։ Այս համատեքստում Էհլյակին նշել է, որ արգելքը կարելի է վերանայել՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները։

Նշենք, որ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հոկտեմբերի 8-ին հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծվել են պատմական հանգամանքներ, որպեսզի գրոհի ենթարկվեն Իրանի միջուկային օբյեկտները։ 

Добавить комментарий