Опубликовано A.Gevorgyan -
juik

Թուրքիայի կրթության նախարարությունը փոխում է պատմական որոշ տերմինների գործածությունը

Թուրքիայի կրթության նախարարությունը ուսումնական պլանի նոր կանոնակարգով փոխում է պատմական որոշ տերմինների գործածությունը։ 2024-2025 ուսումնական տարում կիրառվելիք նոր կանոնակարգի համաձայն՝ «Կենտրոնական Ասիա»-ի փոխարեն կօգտագործվի «Թուրքեստան» տերմինը։ Նշվել է, որ  այս փոփոխությունը կատարվել է տարածաշրջանի պատմամշակութային նշանակությունն ընդգծելու նպատակով։

Այս մասին հայտնում է թուրքական «Sozcu» կայքը։

Իսկ «Տեղահանության մասին օրենքի» փոխարեն կկիրառվի «Տեղափոխման և բնակեցման օրենքը», որը նպատակ ունի առավել ճշգրիտ անդրադառնալու տերմինի պատմական ընթացքին։

Կրթության նախարարությունը շրջաբերական է հրապարակել 2024-2025 ուստարում ուսումնական պլանում գործող փոփոխությունների վերաբերյալ։ Փոփոխությունները կատարվել են «Թուրքական դարի կրթության մոդելի» շրջանակում, որը կկիրառվի նախադպրոցական, 1-ին, 5-րդ և 9-րդ դասարաններում։ Նախարարությունը հայտարարել է, որ արմատական ​​փոփոխություններ են կատարվել բազմաթիվ ոլորտներում կիրառվող տերմիններում և հասկացություններում, հատկապես պատմական ոլորտում։

Добавить комментарий