Опубликовано A.Gevorgyan -
Uraloglu

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։

Այս մասին հայտնում է թուրքական «Ekonomi.haber7» կայքը։ 

«Թող անցնի երկու երկրների միջով․ և՛ Հայաստանի, և՛ Իրանի միջով։ Մեկը 61 կմ է, մյուսը՝ 43 կմ։ Սա նույնպես հնարավոր է։ Այսպես թե այնպես մենք դա կանենք Ադրբեջանի հետ միասին։ Չկա մեկը, ով չցանկանա, որ նման միջանցքն անցնի իր երկրով։ Պաշտոնապես դա համաձայնեցված չէ։ Առաջիկա ժամանակահատվածում խնդիրը կլուծվի»,- ասել է նա։ 

Նշենք, որ դեռևս հունվարին Ուրալօղլուն հայտարարել էր, որ 2028 թվականին ամբողջությամբ կավարտեն միջանցքի հետ կապված բոլոր աշխատանքները։ 

Добавить комментарий