Արարատ Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» ֆորմատով երրորդ հանդիպմանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այն տեղի կունենա Ստամբուլում՝ հոկտեմբերի 18-ին: Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով «3+3» ձևաչափին, հայտնել էր, որ առաջիկա հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները:
«Անկարան հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները», - նշել էր թուրք դիվանագետը:
Добавить комментарий