Опубликовано D.Guyumjyan -
detq

Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը

Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։

Հաղորդվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան այս հարցը քննարկել է իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ Թեհրան կատարած այցի շրջանակում:

«Մեր քննարկումների թեման երկաթուղային գծի կառուցումն էր, որը Իրանի տարածքով ուղիղ ցամաքային կապ կապահովի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Բացի դրանից՝ մենք քննարկել ենք «Հյուսիս-հարավ» միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանի երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռուստամովը։

 

 

Добавить комментарий