Опубликовано D.Guyumjyan -
detq

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան կարծում է, որ Արցախ հայերի վերադարձի հնարավորություն կար և այժմ էլ կա: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել պաշտոնական Երևանի գործողությունները, թե ինչ է արվել նրանց կողմից, այս հարցը պետք է տալ նրանց։ Ես ներկայացնում եմ մի երկրի Արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է նշանակում մարդկանց զրկել տնից, և այս առումով շատ բան է արել, այդ թվում՝ այնպիսի բաներ, որոնք դուր չեն գալիս միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների»,- ասել է նա:

Զախարովան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

«ՌԴ սահմանապահների` հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին ներկայությունը բոլորովին այլ թեմա է, իսկ ինչ վերաբերում է երթուղիների ապաշրջափակմանը, ապա այս առումով մենք մեր տեսակետը հայտնել ենք, և ոչինչ չի փոխվել»,- ընդգծել է նա։

 

Добавить комментарий