Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն կա․ Էմիրբեյով
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովի Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում քննարկում է ունեցել երկու երկրի հարաբերությունների, զարգացման հեռանկարների, Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի և առաջիկա COP29 համաժողովի շրջանակում։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ֆորումում (JFIR) նա հանդես է եկել «Հարավային Կովկասում խաղաղության պատմական շանս. մարտահրավերներ և հնարավորություններ» զեկույցով։
Ճապոնիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, որից հետո երկրների միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում։
Добавить комментарий