Ադրբեջանի ՄԻՊ-ը շարունակում է ականային քարոզչությունը Հայաստանի դեմ
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան շարունակում է ադրբեջանական քարոզչությունը և անհիմն մեղադրանքներ հնչեցնում․ «Ականներից տուժել է ավելի քան 3400 քաղաքացի, որոնցից 358-ը երեխաներ են»։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա ընդգծել է, թե իբրև Հայաստանի կողմից վաղուց իրականացված բնապահպանական հանցագործությունները, ինչպես նաև ականները լրջորեն խոչընդոտում են բնակչության, այդ թվում՝ երեխաների առողջությունը։
«Կարծում եմ, որ մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ և վերջ դնեն Հայաստանում ականապատ ահաբեկչությանը»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
Добавить комментарий