Опубликовано A.Gevorgyan -
fed

Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանի երկրների հետ․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու և համագործակցությունն ամրապնդելու համար։

Այս մասին նշվել է Ստամբուլում կայացած «3+3» հարթակի 3-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 Հատուկ ընդգծվել է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության, բարգավաճման և կայունության ձևավորման գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել գնահատել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ Հայտարարության մեջ շեշտվում է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին  Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի հերթական հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով։

Добавить комментарий