Опубликовано D.Guyumjyan -
ֆ

Հաքան Ֆիդանը պնդում է՝ Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ֆիդանը նման հայտարարությամբ հանդես է եկել նախօրեին Ստամբուլում կայացած Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երրորդ նիստի ժամանակ։

«Թուրքիան նպատակ ունի հարաբերություններն առաջ տանելու ավելի շատ տարածաշրջանային զարգացման, կայունության և բարգավաճման միջոցով»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կկարողանան լուծել դրանք։
 

Добавить комментарий