Ստամբուլում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում։
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր:
Միրզոյանը և Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսլականի շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։
Նշվում է, որ կողմերը վերահաստատել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։
Добавить комментарий