Опубликовано detq-editor -
Արցախում արդեն 279 երեխա ծնվել է շրջափակման մեջ. հրապարակվել է Արցախի կառավարության տեղեկագիրը

Արցախում արդեն 279 երեխա ծնվել է շրջափակման մեջ. հրապարակվել է Արցախի կառավարության տեղեկագիրը

Հրապարակվել է Արցախի կառավարության տեղեկագիրը՝ շրջափակման 73-րդ օրվա դրությամբ:

Ըստ Արցախի կառավարության թարմացված վիճակագրության՝

5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Արդեն 279 երեխա է ծնվել շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 700 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 113 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17.7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5.100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 28.800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Добавить комментарий