ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ագրեսիայի համար․ ՄԱԿ-ում Իրանի դեսպան
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սայիդ Իրավանին հայտնել է՝ ԱՄՆ-ն լիակատար պատասխանատվություն է կրելու Թեհրանի դեմ Իսրայելի հնարավոր ագրեսիայի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության սպառնալիքի համար։
Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Իրավանին նշել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին և գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին ուղղված նամակում։
Իրավանին շեշտել է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով խափանում է խաղաղությունը տարածաշրջանում և պատասխանատվություն է կրում իսրայելական ագրեսիայի հնարավոր հետևանքների համար։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ամերիկան մասնակցում է Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը, որը ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն է կատարում Գազայի և Լիբանանի խաղաղ բնակիչների նկատմամբ։
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը Իսրայելին տրամադրում է առաջավոր սպառազինություն և տեխնիկական աջակցություն, ինչը նպաստում է թեժացմանը։
Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ դատապարտել ԱՄՆ սադրիչ գործողությունները և Վաշինգտոնից պահանջել դադարեցնել Իսրայելի ագրեսիվ գործողությունների աջակցությունը, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը, սպառնում միջազգային անվտանգությանը։
Добавить комментарий