Իրանը և Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար. Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան կարող են վճռական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանի բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ «3+3» գագաթաժողովի շրջանակում կարեւոր բանակցություններ են վարվել Հարավային Կովկասի վերաբերյալ․ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և իմ միջև տեղի են ունեցել կառուցողական երկկողմ բանակցություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը երկու կարեւոր երկրներ են տարածաշրջանում և իսլամական աշխարհում, որոնք բազմադարյա բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն»։
Արաղչիի համոզմամբ՝ Իրանը և Թուրքիան, ամրապնդելով համագործակցությունը, կարող են կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և զարգացման ապահովան համար, ինչպես նաև կարող են անվտանգություն ապահովել միջազգային ասպարեզում։
Մեկնաբանելով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած «3+3» գագաթաժողովը՝ Արաղչին ասել է, որ այն հաջողությամբ է կայացել՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։
«Ընդգծելով խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը՝ մասնակից երկրները հայտնել են, որ համաձայն չեն արտատարածաշրջանային տերությունների ր խաղացողների առկայությանը, որոնք տարածաշրջանում անկայունություն են ստեղծում»,- եզրափակել է նա։
Добавить комментарий