Опубликовано G.Avetisyan -
սդեցֆ

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը․ Ալեն Սիմոնյանը հակադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին

Հայաստանը հակված է Ադրբեջանի հետ լիակատար խաղաղության, հայ ժողովրդի մեջ ռևանշիզմ չկա, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան:

«Մենք հակված ենք լիակատար խաղաղության: Մենք հակված չենք խաղաղության, որը ձևական է: Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են: Եվ ամենամեծ ռևանշիզմը խթանելն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ ձևով ինչ-որ բան պարտադրելու փորձերը: Դրանով ենք իրենք սերմանում այն ռևանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա»,-ասաց Սիմոնյանը:

 

Добавить комментарий