Ադրբեջանը և Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովի հետ։ Երկու երկրների միջև ստորագրվել է ռազմական համագործակցության պլան։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Քննարկել են երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ավարտին ստորագրվել է «Ադրբեջանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների միջև 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը»։
Добавить комментарий