Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են. մասնակցում է 18 կուսակցություն
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են, որոնք առաջին անգամ անցկացվում են լրիվ համամասնական ընտրակարգով:
Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Եթե ոչ մի կուսակցության չհաջողվի ստանալ մանդատների մեծամասնությունը, անհրաժեշտ կլինի կոալիցիոն կառավարություն ստեղծել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առավոտյան արդեն քվեարկել է. «Այս ընտրությունները հավասարեցվում են հանրաքվեին։ Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների, երկրի անցյալի և պայծառ ապագայի միջև»,- ասել է Կոբախիձեն։
Քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում գերակաշռում է այն կարծիքը, որ այս ընտրությունները որոշիչ նշանակություն կունենան Հարավային Կովկասում Ռուսաստան-ԱՄՆ/ԵՄ աշխարհաքաղաքական մրցակցության և ազդեցության գոտիների տիրապետման առումով:
Добавить комментарий