Опубликовано G.Avetisyan -
սվ

Իսրայելական հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 4 զինծառայող

Իրանին իսրայելական հարվածների հետեւանքով զոհված իրանցի զինվորների թիվը հասել է 4-ի, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է IRNA-ն։

Հիշեցնենք, որ շաբաթ վաղ առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանում ակտիվացվել են Թեհրանի նահանգի հակաօդային պաշտպանության ուժերը՝ հակառակորդի թիրախներին դիմակայելու համար։

Թեհրանի նահանգային հակաօդային պաշտպանության հասարակայնության հետ կապերի պաշտոնյայի խոսքով, Թեհրանում լսված ձայնը կապված է Թեհրանից դուրս գտնվող երեք վայրերում նահանգային հակաօդային պաշտպանության ակտիվացման հետ:

Քիչ անց հայտնի դարձավ, որ իսրայելական ուժերը հարձակում են սկսել Իրանի տարածքի վրա։

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ «չնայած Իսլամական Հանրապետության պաշտոնյաների կողմից ապօրինի Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված նախկին զգուշացումներին՝ խուսափելու արկածախնդիր գործողություններից, Թել Ավիվի ռեժիմը շաբաթ առավոտյան հարձակվել է մի քանի ռազմական օբյեկտների վրա Թեհրանում, Խուզեստան և Իլամ նահանգներում՝ լարվածություն առաջացնելով»:

Նշելով, որ Իսրայելի հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից, նախարարությունն ընդգծել է, որ «սիոնիստների ագրեսիվ գործողությունները սահմանափակ վնաս են հասցրել մի քանի թիրախների»։

Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ իսրայելական հարվածների արդյունքում երկու իրանցի զինվոր է զոհվել։ Իսրայելն ինքը հայտարարել է, որ հասել է իր նպատակներին՝ հարձակվելով Իրանի վրա և զգուշացրել է Թեհրանին պատասխան գործողություններից։

 

Добавить комментарий