Опубликовано A.Gevorgyan -
aliyev

Կարևոր է Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա ռազմական համագործակցության հետագա ընդլայնումը․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սահիր Շամշադ Միրզայի հետ։ Քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության նոր հեռանկարները։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ 

Հասանովը նշել է, որ կարևոր է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև երկկողմ ու եռակողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնումը։ Ընդգծվել է Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների անհրաժեշտությունը։

Добавить комментарий