Էրդողանն անդրադարձել է «խաղաղության» գործընթացին
Թուրքիայի նախարարների կաբինետի նիստից հետո իր ելույթում Թուրքիայի նախագահն ասել է, որ ուշադրությամբ հետևում են խաղաղության գործընթացի շրջանակում Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերին և հուսով են, որ հնարավորինս շուտ դրական նորություններ կլինեն։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Հարավային Կովկասում մշտական խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել։ Մեր ցանկությունն է, որ դրական նորություն լինի, քանի դեռ հնարավորություն չի տրվել նրանց, ովքեր փորձում են խոչընդոտել գործընթացը։ Մենք կշարունակենք աշխատել ադրբեջանցի եղբայրների հետ համակարգված»,- ասել է Էրդողանը։
Добавить комментарий