Իրանի տարածքին հարվածելով՝ Իսրայելը սխալ հաշվարկ է կատարել․ Ալի Խամենեի
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Խամենեին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնողականությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- նշել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարձակում է գործել Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «իրանական ռեժիմի` ամիսներ տևող անդադար հարվածների»։
Թեհրանը դեռևս չի պատասխանել իսրայելական կողմի այս հարձակմանը։
Добавить комментарий