Ադրբեջանի և Թուրքիայի ինժեներական ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանի և Թուրքիայի ինժեներական ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի պլանի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացվում։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ինժեներական զորքերի մասնակցությամբ հատուկ պատրաստված ինժեներական ճամբարում անցկացվող զորավարժությունների ընթացքում սակրավորները գործնականում կատարում են տեղանքի հետախուզման, ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման, ինչպես նաև այլ առաջադրանքներ
Վարժանքների անցկացման հիմնական նպատակն է կատարելագործել ինժեներական ապահովում իրականացնող զինծառայողների մասնագիտական մակարդակը և մարտական պատրաստության հմտությունները, ինչպես նաև ժամանակակից ինժեներական տեխնիկայի և սարքավորումների արդյունավետ օգտագործման հմտությունները:
Добавить комментарий