Եթե Իսրայելը փորձի ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները, ապա կավելանա հակամարտության՝ այլ երկրների վրա տարածվելու հավանականությունը
Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում կարող են ակտիվանալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Եթե նա փորձի ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները, ապա կավելանա հակամարտության՝ այլ երկրների վրա տարածվելու հավանականությունը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով` Իսրայելի գլխավոր նպատակը պաղեստինցիներին Գազայից Եգիպտոս և Արևմտյան ափից մինչև Հորդանան վտարելն է:
«Նման սցենարն էլ ավելի մեծ անկայունություն կբերի տարածաշրջանում։ Իսրայելը ԱՄՆ ընտրություններից հետո կարող է չսահմանափակվել ռազմական գործողություններով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ներուժը վերացնելու ուղղությամբ: Եթե դա տեղի ունենա, ապա կավելանա հակամարտության՝ այլ երկրների վրա տարածվելու հավանականությունը», - նշել է նախարարը Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Ֆիդանը նաև նշել է, որ Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցություններում շարունակում է նոր պայմաններ առաջադրել:
«Սա ցույց է տալիս, որ նա օգտագործում է բանակցությունները՝ իր ռազմական նպատակներին հասնելու համար ժամանակ շահելու միտումով: Մենք ի սկզբանե վճռականորեն աջակցել ենք հրադադարին, սակայն կողմերին ասել ենք, որ Նեթանյահուն ձգձգում է բանակցությունները՝ ժամանակ շահելու համար»։
Добавить комментарий