Հրադադարը կարող է ազդել Իրանի՝ Իսրայելին հակահարված տալու որոշման վրա. Հրադադարը կարող է ազդել Իրանի՝ Իսրայելին հակահարված տալու որոշման վրա. Փեզեշքիան
Իսրայելի համաձայնությունը Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարին կարող է ազդել Իրանի՝ հրեական պետությանը հակահարված տալու որոշման վրա:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ Իսրայելը «լավ գիտի»՝ Իրանի դեմ սխալ թույլ տալու դեպքում «ջախջախիչ պատասխան կստանա»։
«Միայն նրանց վարքագծի վերանայումը, կրակի և տարածաշրջանում անմեղ մարդկանց սպանության դադարեցումը կարող են որոշել, թե մենք ինչպես և ինչ ուժով արձագանքենք»,- ընդգծել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Թիրախները եղել են հրթիռային գործարաններն ու հակաօդային պաշտպանության համակարգերը։
Добавить комментарий