7

Վասն Հայրենյաց. նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է

«Վասն Հայրենյաց` առանց փառքի իրավունքի». Հետախույզի համար չկան կատարելագործման հասնելու վերջնական չափորոշիչներ, հետևաբար նրանց համար չկան անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ:

Նոյեմբերի 5-ին Հայաստանում նշվում է Հետախույզի օրը:

Հայաստանի զինված ուժերում հետախուզական ստորաբաժանումների ձևավորումը ավարտվել է 1992 թվականին: Նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվել է ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը, և ավելի ուշ հենց այդ օրն էլ ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց որպես հետախուզական զորքերի օր:

Հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրների թվում հետախույզների գերխնդիրը հակառակորդի մասին տեղեկությունների ձեռքբերումն ու հակառակորդի խմբավորումների հայտնաբերումն է, տեղեկությունների հավաքագրումը, հակառակորդի կարևոր օբյեկտների ոչնչացումը կամ շարքից դուրս բերումը, զանգվածային խոցման և բարձր ճշգրտության զենքի կիրառմանը հակառակորդի նախապատրաստվելու նշանների հայտնաբերումը:

Հայաստանի (ներառյալ Արցախը) դեմ թշնամու ոտնձգությունների, պատերազմական գործողությունների ընթացքում բանակի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները անմնացորդ նվիրումով, անձնազոհաբար կատարել են իրենց առջև դրված հատուկ գործողություններ՝ հսկայական մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ պատճառելով թշնամական ուժերին:

Добавить комментарий