Իրանի նախագահը Բաքվում կմասնակցի «COP29» համաժողովին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի «COP29» համաժողովին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Փեզեշքիանը կգլխավորի իրանական պատվիրակությունը։ Այցի շրջանակում Իրանի նախագահը հանդիպումներ կունենա արտասահմանյան երկրների առաջնորդների հետ։
ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք, որ «COP29»-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ Հայաստանը, ի թիվս ՄԱԿ-ի անդամ այլ երկրների, հրավեր ստացել է, բայց մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։
Добавить комментарий