Опубликовано D.Guyumjyan -
detq

ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին զերծ մնալ Իսրայելի վրա նոր հարձակումից․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախազգուշացրել է Իրանին զերծ մնալ Իսրայելի վրա նոր  հարձակումից՝ հայտարարելով, որ չի կարողանա զսպել հրեական պետությանը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է «Axios» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Մենք իրանցիներին ասել ենք` չենք կարողանա զսպել Իսրայելին և չենք կարող երաշխավորել, որ հաջորդ հարձակումը կլինի նույնքան կշռադատված և նպատակային, որքան նախորդը»,- պարզաբանել է պարբերականի աղբյուրը:

Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ հաղորդագրությունը Վաշինգտոնից Թեհրան է փոխանցվել Շվեյցարիայի միջոցով:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կովսարին հայտարարել է, որ Իրանի անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է պատասխանը, սակայն դեռ հստակ ամսաթիվ չի նշել: Նա հայտնել է, որ հարձակումը կիրականացվի տարածաշրջանի այլ դիմադրության ուժերի հետ համակարգված և ավելի ուժեղ կլինի, քան հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակումը։
 

Добавить комментарий