Опубликовано D.Guyumjyan -
դետք

Կուրսկում հյուսիսկորեական զորքերի թիվը հասել է 11 հազարի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի հետախուզական տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի 11 հազար զինծառայող հասել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջան։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հետախուզական ծառայություններն իրեն տեղեկացրել են տեղաշարժերի մասին, և ափսոսանք հայտնել, որ արևմտյան դաշնակիցներն ավելի կոշտ չեն արձագանքել․ «Կուրսկի շրջանում արդեն 11 հազար հյուսիսկորեացի կա։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք հյուսիսկորեացիների աճ և մեր գործընկերների արձագանքի ոչ մի աճ»:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության գնահատականների համաձայն՝ Ռուսաստան տեղափոխված հյուսիսկորեական զորքերի թիվն այժմ կազմում է մոտ 12 հազար, այդ թվում՝ 500 սպա։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու ժոզեպ Բորելը նոյեմբերի 4-ին Սեուլում հանդիպել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Թաե Յուլի հետ։ Նրանք համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայումը:


 

Добавить комментарий