ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը  իրանական վերլուծական կենտրոնների փորձագետներին է ներկայացրել Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իրանական վերլուծական կենտրոնների փորձագետներին է ներկայացրել Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը

Նոյմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակում:

Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել քաղաքական շրջանակների և փորձագիտական ​​հանրության ներկայացուցիչների միջև վստահության և թափանցիկության ամրապնդմանն ուղղված նման աշխատաժողովների անցկացման կարևորությունը։

Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը, ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Նա նդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին  ու դրա վերջին զարգացումներին:

Արմեն Գրիգորյանը հանդիպման երկրորդ մասում պատասխանել է փորձագետների հարցերին:

Добавить комментарий