Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիա։ Վարչապետի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։
Իրակլի Ղարիբաշվիլիին օդանավակայանում դիմավորել են մի շարք պաշտոնյաներ, փոխնահանգապետ Մուրաթ Սոյլուն, Անկարայի քաղաքապետի պաշտոնակատար Սերժան Չիգինը և այլք։
Ղարիբաշվիլին կայցելի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ որոնողական աշխատանքներ են իրականացնում Վրաստանի փրկարար ջոկատները:
Добавить комментарий