Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա. Շոյգու
Ռուսաստանն ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայացած նախարարական հանդիպումից հետո Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) աշխատանքը կակտիվանա։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպման ժամանակ։
«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը՝ հանուն «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման։ Ակնկալում ենք, որ նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա», – ասել է նա։
Հիշեցնում ենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այդ ժամանակ նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցությունից։
Добавить комментарий