Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակել է վրացական տուրօպերատորներից մեկի՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին գրառումը, որում Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի մշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «պատմական Վրաստան»:
Հրապարակումը, որին Վրաստանի նախագահն իր կողմից որևէ մեկնաբանություն չի կցել, մեծ աղմուկ է բարձրացրել հայկական սոցիալական ցանցերում, քանի որ ստացվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Լոռու մարզում գտնվող ՀՀ մշակութային կոթողները «պատմական Վրաստան» է համարում։
Գրառման մեջ նշվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ չի շտապում արձագանքել Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան գրառմանը:
Добавить комментарий