Опубликовано Անի Երյան -
Վիկտոր Օրբան

Եվրամիությունը պետք է վերանայի իր աջակցությունը Ուկրաինային. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Օրբանի համոզմամբ՝ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

«Պատերազմն այժմ բոլորի համար ամենակարևոր հարցն է: Ամերիկան այլևս չի խրախուսի դա, քանի որ Դոնալդ Թրամփն ատում է պատերազմը։ Դա կազդի նաև մեզ վրա, քանի որ Եվրոպան միայնակ չի կարող ֆինանսավորել այդ պատերազմը»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում:

Միևնույն ժամանակ, Օրբանը կարծիք է հայտնել, որ այդ ուղղությամբ գնալը ԱՄՆ  նախագահի համար հեշտ չի լինի: 

Добавить комментарий