Опубликовано G. Khumaryan -
2

Թրամփի հետ, թե առանց նրա, պատերազմը միևնույն է անխուսափելի է․ Էդգար Մարգարյան

Կրկին ու կրկին լսում ենք քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կանխատեսումներն ու սարսափելի գուշակությունները:

Երբ Թրամփը շարժվում էր դեպի հաղթանակ, ոմանք մեզ համոզում էին, թե նրա հաջողությունը կհանգեցնի մեր վրա հարձակման:

Հիմա Թրամփը հաղթել է, և եթե հարձակումը կանխատեսելի է, ապա ո՞ւր են այդ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների՝ հարձակմանը պատրաստ լինելու կոչերը։

Ակնհայտ է, որ այս ամենը լարվածություն ստեղծելու, պոպուլիզմի և ահաբեկելու հերթական փորձն էր։

Պոպուլիզմը և սուտ կանխատեսումները դարձել են հայկական քաղաքական խոսույթի հիմքը։

Մեր քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասը կենտրոնացած է սենսացիոն հայտարարություններով ուշադրություն գրավելու վրա, իսկ գործ անելու անհրաժեշտության մասին խոսող գրեթե չկա։

Սա մեր քաղաքական և վերլուծական համայնքի հիմնական խնդիրն է․ խորքային լուծումների և երկարաժամկետ ռազմավարությունների շուրջ քննարկման փոխարեն մեզ կերակրում են էմոցիաներով և դատարկաբանությամբ։  

Իսկական անվտանգությունը վախերի վրա չի կառուցվում։ Դրա հիմքը ինքնապահովությունը, պատրաստվածությունը և ողջամիտ վստահությունն է սեփական ուժերի վրա։ Բայց մարդկանց հնարավոր մարտահրավերներին պատրաստելը պահանջում է  պատասխանատվություն, կարգապահություն և ներդրումներ։ Բարդ է, մի խոսքով։

Ամիսներ շարունակ մեզ ասվում էր, որ Թրամփի իշխանության գալը մեզ համար աղետ է։ Թրամփն ընտրվեց։ Դե, ձեզ տեսնենք։

Էդգար Մարգարյան

Добавить комментарий