Опубликовано D.Guyumjyan -
333

Իրաքը դեմ է, որ իր տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար

Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին հայտարարել է, որ պաշտոնական Բաղդադը վճռականորեն դեմ է, որ Իրանին կամ տարածաշրջանի ցանկացած այլ երկրի հարվածներ հասցնելու համար օգտագործվի իր օդային տարածքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Արաջին վերահաստատել է Իրաքի դիրքորոշումը Բաղդադում Իրանի ռազմական կցորդ Մաջիդ Քալիփուրի հետ կայացած հանդիպմանը:

Ըստ Ազգային անվտանգության խորհրդականի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ Արաջին և Քալիփուրը քննարկել են երկու երկրների անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու և սահմանների հսկողության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերն ակտիվացնելու ուղիները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ահաբեկչության և մաքսանենգության դեմ պայքարում երկկողմ համագործակցության շուրջ։

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա վերջին Իրանը հայտարարել էր, որ երկրի դեմ վերջին հարձակումը Իսրայելն իրականացրել է՝ օգտագործելով ԱՄՆ-ի կողմից վերահսկվող  Իրաքի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների օդային տարածքները։

Добавить комментарий