
Խնդիրը Անկախության հռչակագիրը չէ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի՝ «Անկախության հռչակագիը Հայաստանի չգոյության մասն է» հայտարարության համատեքստը Հայաստանի և Արցախին վերաբերող դրույթներն են, որոնք Ադրբեջանն անընդհատ շրջանառում է և նախապայման է ներկայացնում հայ-ադրբեջանական հարբերություների կարգավորման համար։
«Կարծում եմ, որ դա Ադրբեջանի համար հերթական առիթ է, քանզի եթե այս մասին Հռչակագրում որևէ նշում էլ չլիներ, նա այլ առիթ կգտներ առաջին պլան բերելու համար: Տեսեք, որևէ տեղ, որևէ բան սրա մասին չկա՝ ո՛չ Անկախության հռչակագրում, ո՛չ ԶՈւ-ում, բայց Ադրբեջանը բերել է նախապայման՝ խաղաղության գործընթացում։ Այնպես որ, այստեղ խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել, նաև դրանով հետագայում նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների»։»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Добавить комментарий