Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդիպում են ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 25-ին հանդիպել են Ստամբուլում։ Ալիևը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։ Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքների վերացման համար։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Թուրքիան և Ադրբեջանը միշտ միմյանց կողքին են»,- նշել է Իլհամ Ալիևը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Թուրքիա կատարած այցի, առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին աշխատանքային այցով Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ստամբուլի օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Добавить комментарий