Опубликовано detq-editor -
Իրանը հիպերձայնային թևավոր հրթիռներ է մշակում

Իրանը հիպերձայնային թևավոր հրթիռներ է մշակում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ երկրում հիպերձայնային թևավոր հրթիռները մշակվում են անզուգական կերպով։

 

Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Սալամին ասել է, որ թևավոր հրթիռները նման են ֆիքսված թևավոր թռչնի և չունեն մեծ արագություն, քանի որ շարժվում են գետնին մոտ։

 

Սալամին շեշտել է, որ հիպերձայնային բալիստիկ հրթիռը շարժվող նավը խոցելու համար ղեկավարելը շատ դժվար է, քանի որ իրենք նախկինում նման փորձ չեն ունեցել։ Նա ընդգծել է նաև Իրանի տարածաշրջանային ազդեցությունը՝ նշելով, որ երկիրն այժմ ստիպված չէ կռվել իր սահմաններում և ստիպել է թշնամիներին իր հետ պայքարի մեջ մտնել հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Միջերկրական և Կարմիր ծովերը:

 

«Այսօր մենք Միջերկրական ու Կարմիր ծովերի կողքին ենք և կոտրել ենք թշնամուն: Իսլամական հեղափոխությունը թշնամուն հանել է ռազմավարական ապաստանից և ստիպել նրան օպերատիվորեն տարածվել»,- ասել է նա:

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հավելել է նաև, որ այսօր Իրանը հնարավորություն ունի հետևելու արբանյակներին գետնի վրա գտնվող ռադարների միջոցով։

Добавить комментарий